Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, բռնnւթյան է ենթարկվել
27/7/2026 13:40

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը բռնnւթյան է ենթարկել:
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
1 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը: