Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ

27/7/2026 20:38

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Կրեմլից: Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը: