ՌԴ-ն շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան

28/7/2026 10:15

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն,- Տիգրան Աբրահամյանն է գրել այս մասին։ «Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը: Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ: Եվ երկրորդ. ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու: Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով, համենայնդեպս մինչև հիմա, սովորական քաղաքացիներն են տուժում»,- նշել է Աբրահամյանը։