Վանաձորում 6-ամյա աղջնակի մարմին է հայտնաբերվել

28/7/2026 10:17

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։