ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր

28/7/2026 10:19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ ինքը՝ Հայաստանը, չէր ճանաչում այդ տարածքը,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին հայտարարել։ «Մի պատմություն եղավ Հայաստանի հետ, որը կարծես ասում էր. «Եկեք գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմը»: Իսկ ըստ էության՝ ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ: Այն տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի, որը հենց ինքը՝ Հայաստանը, ցավոք, թե բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա իրենցն է՝ Երևանինը, չէր ճանաչում ո՛չ իրենը, ո՛չ էլ՝ անկախ»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ նշել է նա: Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը գործարկելն անհնար էր: