Ջրանջատում Ալավերդիում

28/7/2026 12:14

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10:00-21:00 կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սայաթ Նովա, Էվոյան, Խուդյակով, Զորավար Անդրանիկ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: