Փաշինյանը չի նշել հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով
28/7/2026 15:05

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է անցկացվել հանրաքվեն։
«Բայց, այնուամենայնիվ, զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է»,- նշել է Պեսկովը։