Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հայտարարությանը
28/7/2026 20:24

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակմանը, ըստ որի՝ ինքը իր կյանքին ուղղված սպառնալիքներ է ստանում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և պնդում էր, որ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում ընտանեկան բռնության թեմայի մասին խոսելուց հետո։