Սասուն Միքայելյանը չընտրվեց

29/7/2026 17:32

Երկրորդ փուլ անցան Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր, որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հարցին՝ չի՞ սրտնեղե՞լ, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է՝ ոչ, իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի: Լրագրողը հետաքրքրվել է՝ քանի ձայն է ստացել նա, որին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասել է՝ ուշադիր չի եղել, բայց եղել են քվեարկողներ: