Ջանես Նազարյանի պատվին Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը

29/7/2026 20:36

Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։