Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները

29/7/2026 21:33

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։ «Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում՝ - ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, -ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը: -ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, -ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, -ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, -ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, -ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, -ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, -ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, -ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, -ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, -ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը»,-գրել է նա։