Կիրակի հրաժարական կտանք․ Փաշինյան
30/7/2026 12:42

Սա մեր կառավարության վերջին նիստն է, կիրակի հրաժարական կտանք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,- ասել է Փաշինյանը։