Ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ. Փաշինյան

30/7/2026 13:09

Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ և հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են և մենք տեսնում ենք, որ տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Խնդիրը հետևյալի մեջ է․ ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում ՝ քաղաքական առումով։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերությունները չպետք է լինեն, մենք չենք ընդունում դա»,- ասել է Փաշինյանը։