«Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակվել
30/7/2026 19:14

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ասել է նա։