14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից
30/7/2026 19:42

Երեկվանից որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից, որտեղ նրան տարել էին հայտնաբերելուց հետո, հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
«Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի ու էդպես գնացի Գառնի, գիշերը մնացի էնտեղ, քնեցի եկեղեցու մոտ։ Առավոտյան գետի մոտ էի, մի մարդ եկավ, ասաց, որ ինձ ման են գալիս ու եկանք։ Ես որոշել էի վաղը վերադառնալ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Վահեն։
Ավելի վաղ Թովմաս Առաքելյանը գրել էր, որ կորել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։