Ռուսաստանը փոխհատուցում կպահանջի ՀՀ-ից
30/7/2026 23:49

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) ռուսական ընկերության «անվճար» ակտիվը չէ, իսկ համաձայնագրի վերանայման դեպքում որևէ լրացուցիչ վճարումների վերաբերյալ Հայաստանի պահանջներն անհիմն են․ այս մասին հաղորում է ТАСС-ը։
Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն այլընտրանքներ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում։
Ռեշետնիկովի տվյալներով՝ Հարավկովկասյան երկաթուղու զարգացման գործում Ռուսաստանն արդեն ներդրել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի, գնել է նոր շարժակազմ և զարգացնում է ենթակառուցվածքը գործող պայմանագրային պարտավորությունների շրջանակում։
«Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք հիմքեր կունենանք պահանջելու դրա փոխհատուցումը»,- ընդգծել է նախարարը։
Նա հայտարարել է նաև, որ հարցադրումն այն մասին, թե նման իրավիճակում Ռուսաստանը պետք է լրացուցիչ որևէ բան վճարի Հայաստանին, անհիմն է։