Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է
31/7/2026 10:09

«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով,- Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«Մեզ համար ընդունելի չէ այս որոշումը, մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- նշել է նա:
Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։