Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
31/7/2026 10:57

Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ անցկացրել․ այս մասին հայտնլ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի մանդատ ստացած Մարիաննա Ղահրամանյանը։
««Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են»,- գրել է նա։
«Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում»,- այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Քննչական կոմիտեից։
Խուզարկությունն այս պահին ավարտվել է. քննիչները հեռացել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի տնից։