Ինչ-որ բան չեն տարել․ Նարեկ Կարապետյան
31/7/2026 12:42

Նախաքննական գործընթացով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բան չեն տարել,- լրագրողների հետ զրույցում, իր առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունից հետո ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Հարցին՝ ի՞նչ է մտածում, օգոստոսի 2-ին դատախազը կգնա՞ իր հետևից, թե՞ ոչ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է՝ չգիտեմ, կարող է գալ, կարող է չգալ, ինչպես իրենք ուզում են:
«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ ու սա է ամբողջ այս պատմության հիմքը»,- նշել է նա: