ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից

31/7/2026 20:01

ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ի դաշնակիցներից,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «Մենք նշում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ի դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով», - գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը։ Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անշուշտ, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։ «Նրանք, ուսումնասիրելով տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարում, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը զարգացել է շատ բարդ և երբեմն արյունալի կերպով։ Պատասխանն այն հարցին, թե կոնկրետ ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը բազմամյա պատմության ընթացքում, միանշանակ է և մակերեսին է», - հավելել է դիվանագետը։