Բաքվում գերի հայերի բողոքների քննությունն ավարտվել է
31/7/2026 23:48

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը․ այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր կայացած նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը և արդարացնելու իրեն։ Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված մեղադրանքներին։