Խոշոր ավտովթար` «Առինջ Մոլ»-ի մոտ

1/8/2026 20:08

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «Mercedes CLA» մակնիշի, 48-ամյա Արթուր Գ․-ի վարած «Mercedes B» մակնիշի և 31-ամյա Մնացական Պ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։