Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները

2/8/2026 11:17

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած խմբակցությունները նիստեր են արել և ընտրել են իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը: