Մենք վերցրել ենք մանդատները, որ պայքարենք հանուն մեր ազգային արժեքների

2/8/2026 13:21

Մեր քաղաքական պայքարը շարունակական է, մանդատը պետք է դիտարկել որպես քաղաքական գործիք, ոչ թե բարեկեցության միջոց, այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։ «Մենք վերցրել ենք մանդատները, որ հայ մնանք, որ պայքարենք հանուն մեր ազգային արժեքների, պաշտպանենք մեր արժանապատվությունը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, վերցրել ենք մանդատները, որ Բաքվի և Հայաստանի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղբանտարկյալների վերաբերյալ փորձենք լուծումներ գտնել»,-նշել է նա։