«Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է

2/8/2026 13:24

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է, «Ազատությանը» հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ազատության» հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրել թեկնածուին, Կարապետյանը պատասխանել է, որ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձը։ Ավելի վաղ խմբակցությունից հայտնել էին, որ ԱԺ նախագահի թեկնածու չեն առաջադրելու, քանի որ իմաստ չունի։