Մենք քաղաքականության մեջ նոր ենք

3/8/2026 11:28

Կան կառուցողական մոտեցումներ, որոնց մասին պետք է մտածենք, տեսնենք` որքանով են դրանք ազնիվ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչպիսի՞ն է գնահատում մթնոլորտն ԱԺ-ում, այդպե՞ս էր պատկերացնում: Կա մտահոգիչ դեպք նաև, որ մեր կրոնական համոզմունքները վիրավորող արտահայտություն եղավ, բայց, ընդհանուր առմամբ պետք է դեռ աշխատեմ, որ կարծիքս ասեմ»-նշել է նա: Հարցին՝ երեկ քննադատություններ եղան թիմի հարցադրումների հետ կապված, ի՞նչ եք կարծում, այդ մասով աշխատելու կարիք կա՞, թե՞ ոչ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Մենք նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ: Ամեն մեկս մեր ոլորտի մասնագետն ենք, բայց քաղաքականության մեջ նոր ենք, ինչը չէի ասի, որ բացասական է մեզ նկարագրում: Քաղաքականության մեջ նոր լինելն ավելի դրական բան է, իմ կարծիքով, քան բացասական: Ինչ վերաբերում է հարցերին՝ հարցերն ունեն իրենց նպատակը, որը պարզ կլինի հետագայում»,-հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունենում Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը: Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։