Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

3/8/2026 11:30

Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Լիլիթ Մակունցն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։