Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ

3/8/2026 16:01

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ։ Նա ընտրվեց 63 կողմ և 28 դեմ ձայներով: Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը: