Կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

4/8/2026 11:48

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 նամակ։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 78-ամյա Վանիկ Չ.-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։