Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

4/8/2026 15:38

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով։ Ձեր վերանշանակումն այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական համագործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և անշեղ բարգավաճում»։