Զինծառայողների մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի

4/8/2026 19:49

Պաշտպանության նախարարը, տեղակալը, ԳՇ պետը, երկու տեղակալները հավաքվել ու, արդեն զավեշտալի է ասել, համազգեստի հարց են քննարկում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Աբրահամյանը։ «2021 թվականից արդեն 5 տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարեցին համազգեստի փոփոխության մասին, սակայն զինծառայողների ճնշող մեծամասնությունը դեռ նոր համազգեստ չունի, իսկ ՊՆ ողջ ղեկավարությունը դեռ համազգեստի դետալներն է քննարկում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ խոստումների և «բարեփոխումների» մասին»,-գրել է նա։