«Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը
5/8/2026 11:10

Այսօր՝ օգոստոսի 5-ին Երևանում ժամը 02:30-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։