Մահվան ելքով վրաերթ` Արմավիրում
5/8/2026 11:20

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։
Shamshyan.com-ի տեղեկուրյուններով՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։