Ձեզնից վախեցող չկա

5/8/2026 17:10

Պարոն Կոնջորյան, բարև Ձեզ, վերևում եք, չէ՞, արդեն: Ես այսօր հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել եմ Ազգային ժողով, տեսնեմ՝ այդ ինչ եք անելու: Այս մասին ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Որ երեկ սպառնում էիք, ասում էիք՝ ամբողջ «Հայաստան» խմբակցությունը ձեզնից վախենում է, ի՞նչ եք անելու: Մարդկային համեստությունը Ձեզ ծանո՞թ է մի քիչ: Գիտե՞ք՝ ինչո՞ւ է Ազգային ժողովի ռեյտինգը նաև այդ աստիճանի, որովհետև մարդիկ նայում են, չէ՞, այս նիստերը: Նայում են, լսում են Ձեր ելույթները, ասում են՝ այ տղա ջան, ախր, եթե ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, ամբողջ ուժայինները, ոստիկանությունը, բանակը, դու այդպիսի ելույթներ կարո՞ղ էիր ունենալ: Կլինի՞ մի քիչ Ձեզ համեստ պահեք, Ձեզնից վախեցող չկա, հետաքրքիր է՝ ինչ եք անելու»,-նշել է նա: