Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

5/8/2026 19:02

Վահագն Ալեքսանյանը 62 կողմ, 27 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքը ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Երեկ ԱԺ նախագահի տեղակալ էր ընտրվել նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Խորհրդարանի նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար առաջադրված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը։