Նորապատում գործող բենզալցակայանում պայթյnւն է տեղի ունեցել

6/8/2026 13:12

Այսօր՝ օգոստոսի 6-ին Արմավիրի մարզում ժամը 12:20-ի սահմաններում Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։