Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները
6/8/2026 19:50
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերությունները, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք միշտ շփումներ ունենում ենք: Մեզ մոտ լավ հարաբերություններ են»,-Ղրղզստանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետը:
Նա չի հստակեցրել՝ արդյոք եղել է շփում երկու երկրների վարչապետների միջև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում։