Տեղի է ունեցել նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը
6/8/2026 19:53

Այսօր տեղի է ունեցել նոր ձևավորված Կառավարության առաջին նիստը, որը Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է բոլորին նշանակման առիթով. «Առաջիկայում կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում։ Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք դրա պատճառները, և պիտի անենք անհրաժեշտ հետևություններ։ Իսկ այն, ինչ ստացվել է, դա էլ պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք, և պետք է առավել արդյունավետ մոտենալ հարցերին և փորձենք մեր աշխատանքը դարձնել արդյունավետ»։
Նիկոլ Փաշինյանը ողջունել և հաջողություններ է մաղթել Կառավարության նորանշանակ անդամներին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։