Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
7/8/2026 13:51

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:
-Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հլու-հնազանդ բավարարում է դրանք։
Այդ նախապայմաններից մեկը հնչեցվել է Փաշազադեի շուրթերից և վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Այսօր Էջմիածնում տեղի կունենա խայտառակ դատավարություն՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի և մեր հարգարժան մյուս հոգևորականների։ Իրականում դա դատավարություն է ոչ միայն և ոչ այնքան մեր հոգևոր առաջնորդների, որքան մեր երկրի, մեր եկեղեցու և մեր ինքնության դեմ։
Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին անպայման մասնակցել այդ «դատավարությանը»՝ այդպիսով սատարելով մեր արժեքներին և մերժելով Փաշազադեի կամակատարներին.,- նշել է նա։