«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը

7/8/2026 15:55

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Ընդդիմադիր խմբակցությունը մեկնելու է Էջմիածին՝ ժամը 16-ին լինելու Վաղարշապատի դատարանի առջև, որտեղ մեկնարկելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը: Գործընկերներին միացան նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից: «Ուժեղ Հայաստան»-ից խորհրդարանում մնացին միայն ելույթների համար հերթագրված պատգամավորները: Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ: Ընդդիմադիրները հայտարարում են, որ «այսօր ամոթի օր է»: