Մեր սուրբ եկեղեցին և հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների

7/8/2026 19:15

Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու, և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար, այս մասին Մայր տաճարում դիմելով հավաքվածներին ասել է Վեհափառ Հայրապետը։ «Ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշները ու հիշատակները ձևափոխելու համար։ Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին և հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Մենք լի ենք վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքը»,-նշել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց։