Ավտովթար ` Արարատի մարզում

10/8/2026 10:57

Օգոստոսի 9-ին Արարատի մարզում ժամը 20։40-ի սահմաններում Սիս գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Ալեքսանդր Ա.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։