Իրավապահները ձերբակшլել են մեկ տասնյակից ավելի անձանց

10/8/2026 14:03

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։