Քարաթափում` Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին

10/8/2026 18:59

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Shamshayn.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հորդառատ անձրևի հետևանքով քարաթափում է տեղի ունեցել և ճանապարհը ամբողջությամբ փակվել է։ Հրշեջ-փրկարարները ու պարեկները երթևեկելի գոտուց հեռացրել են քարերը և այն դարձել է երթևեկելի։