Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մшhապшտժի

11/8/2026 13:40

Սիրիայում դատարանը հանրապետության նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մահապատժի, հայտնում է Syrian Arab News Agency-ն (SANA): Սիրիական դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների մեջ և հեռակա կարգով մահապատժի դատավճիռ կայացրել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշենք, որ Բաշար Ասադն իր ընտանիքի հետ Ռուսաստանում ապաստան է ստացել 2024 թվականի դեկտեմբերին՝ զինված հեղաշրջման ընթացքում Սիրիայում նրա վարչակարգի տապալումից հետո։