«Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել

11/8/2026 13:54

Այսօր՝ օգոստոսի 11-ին Կոտայքի մարզում ժամը 07:30-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում կայանված ավտոմեքենայի մոտ դի կա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Համլետ Ա.-ն է։