Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Անդրիյ Սիբիհայի հետ
11/8/2026 14:05
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։