Քիչ առաջ ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը

13/8/2026 09:59

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- նշել է Բաբայանը։ ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։