Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջև սահմանները բացելու համար

13/8/2026 16:23

Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Այս մասին ԱԺ–ում հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանին։ «Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը և մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ Լեռը խորհրդանշային բազայից հանելը»,– հավելել է նա։ Ի պատասխան հարցին՝ Խանդանյանը պատասխանել է, որ Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացը իրականանում է առանց նախապայմանների․ «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշելու։ Եվ ոչ, բանակցությունների որևէ փուլում նման պահանջ կամ նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,– շեշտել է նա։