Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
13/8/2026 16:32

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:
ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրեց զինվորների թեման «շահարկելու» մեջ:
Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։
«Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո, եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։